Վրաստանի քաղաքացիների 66%-ը վստահում է Եվրամիությանը. Հարցում
Վրաստանի քաղաքացիների 66%-ը վստահում է Եվրամիությանը. Հարցում

Վրաստանում նկատվում է բնակչության կողմից Եվրամիության աջակցությամբ ավելացում,- այս մասին ասված է Եվրամիության կողմից Արևելյան համագործակցության երկրներում անցկացված հանրային կարծիքի հարցման արդյունքներում:

Եվրամիության ներկայացուցչության տեղեկությամբ, 2017 թվականի մարտից՝ մայիսը, Վրաստանում հարցվել է ավելի քան 1000 մարդ:

Հիմնական արդյունքները այսպիսին են.

  • Բնակչության կողմից Եվրամիության աջակցության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է 6%-ով
  • Վրաստանի քաղաքացիների 83%-ը համարում է, որ Վրաստանը Եվրամիության հետ ունի լավ հարաբերություններ
  • Վրաստանի քաղաքացիների 66%-ը վստահում է Եվրամիությանը
  • Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին (58%) լավ է տեղեկացված Եվրամիության ֆինանսական աջակցության մասին:
  • Վրաստանից բացի Եվրամիությունը հանրային կարծիքի հարցում է անցկացրել նաև Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում: