Սաուդյան Արաբիան Լիբանանին պատերազմ է հայտարարել. «Հիզբոլլահ»
Սաուդյան Արաբիան Լիբանանին պատերազմ է հայտարարել. «Հիզբոլլահ»

Սաուդյան Արաբիան Լիբանանին եւ «Հիզբոլլահ»-ին պատերազմ է հայտարարել:Այս մասին Լիբանանում հայտարարել է «Հիզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրուլան, հաղորդում է Reuters-ը:

Հեռուստաուղերձում նա ասել է, որ Հարիրիի հրաժարականը բնութագրել է որպես Լիբանանի քաղաքականության մեջ «Սաուդյան Արաբիայի աննախադեպ ներխուժում» եւ Հարիրիին կոչ է արել Բեյրութ վերադառնալ:

Նրա խոսքով՝ Լիբանանի կառավարությունը շարունակում է լեգիտիմ մնալ եւ հրաժարական չի տվել:

«Մենք չենք ենթադրում, մենք տիրապետում ենք տեղեկատվությանը, որ Սաուդյան Արաբիան Իսրայելից պահանջել է հարվածել Լիբանանին՝ տասնակ միլիարդավոր դոլարների փոխարեն», — ասել է նա:

Նասրուլան նշել է, որ ստացված տեղակտվության համաձայն՝ Իսրայելում այսօր Էր Ռիյադի առաջարկն է քննարկվում:

«Մենք կասկածում ենք, որ Իսրայելը կպատերազմի Լիբանանի դեմ, քանի որ գիտի այդ պատերազմի բարձր գինը…Իսրայելը չի կարծում, որ մենք վախենում ենք կամ շփոթության մեջ ենք, մեք պատրաստ ենք դիմադրել»:

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, Էր Ռիյադում գտնվելու ժամանակ՝ նոյմեբերի 4-ին, հայտարարել էր իր հրաժարականի մասին:

Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտարարել էր, որ ինքը սպասելու է քաղաքական գործչի վերադառնալուն`հրաժարականի բացատրությունը տալու համար: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրոլւան ասել է, որ Սաուդյան Արաբիայում պետք է փնտրել Հարիրիի հրաժարականի պատճառները: