Ուչա Նանուաշվիլին առաջին անարդար օմբուդսմենն է Վրաստանի պատմության մեջ. Թեա Ծուլուկիանի
Ուչա Նանուաշվիլին առաջին անարդար օմբուդսմենն է Վրաստանի պատմության մեջ,- այսպես է պատասխանել արդարադատության նախարարը լրագրողների կողմից հնչեցված հարցին Ուչա Նանուաշվիլու հայտարարության առնչությամբ, որտեղ նա ասում է, որ այսպես կոչված Ցիանիդիի գործի կապակցությամբ հանրային անձանց նախնական հայտարարությունները աջակցել են մեղադրական դատավճիռ կայացնելուն:
«Կդժվարանամ մեկնաբանել, քանի որ պարոն Ուչայի գործունեության վերջին օրերն են: Ես կասեմ, որ նա առաջին անարդար ժողովրդական պաշտպանն է Վրաստանի պատմության մեջ, ում հայտարարությունները որևէ կերպ չեմ մեկնաբանի»,- նշել է Թեա Ծուլուկիանին:
Ժողովրդական պաշտպանը հրապարակել էր այսպես կոչված Ցիանիդիի գործի մոնիթորինգի զեկույցը: