Ինչպես ավարտվեց անարդարությունը գերմանացի ժողովրդի նկատմամբ, նույնպես կքանդվեն չար ուժերի կողմից բարձրացված  պատերը Վրաստանում. Կվիրիկաշվիլի
Ինչպես ավարտվեց անարդարությունը գերմանացի ժողովրդի նկատմամբ, նույնպես կքանդվեն չար ուժերի կողմից բարձրացված պատերը Վրաստանում. Կվիրիկաշվիլի

Գերմանացիների նվերը վրաց ժողովրդին, որը բերվել է Վրաստան, այն բանի հաստատումն է, որ ինչպես ավարտվեց անարդարությունը գերմանացիների նկատմամբ և քանդվեց պատը, որը արհեստականորեն կիսում էր գերմանիայի բնակչությանը, նույնպես կքանդի Վրաստանում չար ուժերի կողմից  բարձրացված պատերը,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է Եվրոպայի հրապարակում Բեռլինի պատի մասնիկը տեղադրելու արարողության ժամանակ:

«Ես ուրախ եմ, որ այսօր այս գեղատեսիլ վայրում մեզ հնարավորություն է տրվում տեղադրել այս պատմական պատի մասնիկը, և ունենք այն բանի հույսը, որ բոլոր չարիք բերող պատերը կքանդվեն: 2017 թվականը Գերմանիա-Վրաստան տարին է և այս նվերը, որը բերվել է Վրաստան նույնպես  քանդելու է  բարձրացված չարիքի պատերը»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Գիորգի Կվիրիկաշվիլին Գերմանիայի իշխանություններին և բնակչությանը շնորհակալություն է հայտնել նվերի համար:

Վարչապետը նկատել  է, որ ցուցահանդեսին, որը նվիրվել է Բեռլինյան պատի քանդելու օրվան տեղ չի գտել Վրաստանի նախկին նախագահ և ԽՍՀՄ-ի նախկին արտաքին գործերի նախարար Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարը:

«Շատ զարմացա, երբ այս լուսանկարներում չհանդիպեցի Էդուարդ Շևարդնաձեի լուսանկարին, մարդու ով մեծ դեր է խաղացել այս պատի քանդման գործողությունում»,- ասել է Կվիրիկաշվիլին: