Եվրատեսիլի պատմությունը
Եվրատեսիլ երգի մրցույթը (ESC)ամենատպավորիչ եվրոպական հեռուստամրցույթն է, որը փոխանցվում է ուղիղ եթերով՝ Եվրատեսիլի արբանյակային ցանցի միջոցով: Մրցույթին ամեն տարի, աշխարհի մասշտաբով հետևում է ավելի քան 200 մլն հանդիսատես: Ստեղծման գաղափարը Մրցույթի ստղեծման գաղափարը հղացել է 1955 թվականին, Եվրոպայի հեռարձակման միության (EBU) Մոնակոյի հանդիպմանը, իսկ Իտալիայի Սան-Ռեմոյի երաժշտական փառատոնը դարձել է մրցույթի մոդել: Գաղափարի հեղինակ, EBU-ի ֆրանսիացի ներկայացուցիչ Մարսել Բայսոնը մրցույթի նպատակն է անվանել մասնատված Եվրոպային սառը պատերազմի հոգեվարքից դուրս հանելը, Եվրոպայի միավորմանն աջակցելը, ինչ...

Եվրատեսիլ երգի մրցույթը (ESC)ամենատպավորիչ եվրոպական հեռուստամրցույթն է, որը փոխանցվում է ուղիղ եթերով՝ Եվրատեսիլի արբանյակային ցանցի միջոցով: Մրցույթին ամեն տարի, աշխարհի մասշտաբով հետևում է ավելի քան 200 մլն հանդիսատես:

Ստեղծման գաղափարը

Մրցույթի ստղեծման գաղափարը հղացել է 1955 թվականին, Եվրոպայի հեռարձակման միության (EBU) Մոնակոյի հանդիպմանը, իսկ Իտալիայի Սան-Ռեմոյի երաժշտական փառատոնը դարձել է մրցույթի մոդել: Գաղափարի հեղինակ, EBU-ի ֆրանսիացի ներկայացուցիչ Մարսել Բայսոնը մրցույթի նպատակն է անվանել մասնատված Եվրոպային սառը պատերազմի հոգեվարքից դուրս հանելը, Եվրոպայի միավորմանն աջակցելը, ինչպես նաև հեռուստատեսային հեռարձակողների տեխնոլոգիաները փորձարկելը:

Եվրատեսիլ եգրի մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1956 թվականի մայիսի 24-ին, Շվեյցարիայի Լուգանո քաղաքում և դրան մասնակցել է ընդամենը 7 երկիր. Շվեյցարիան, Նիդերլանդները, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը և Իտալիան: Ժամանակի ընթացքում մրցույթին ավելանում էին այլ երկրներ, իսկ Խորհրդային միության փլուզումից հետո մասնակիցների քանակը զգալիորեն ավելացել է: 20-րդ դարի վերջին մրցույթի մասնակից երկրների քանակը գերազանցել է 40-ը:

Կարդալ ավելին Կարդալ Ավելի Քիչ

Լրահոս