Մենք՝ մրցույթում
Վրաստանն առաջին անգամ Եվրատեսիլ մրցույթին մասնակցել է 2007 թվականին, երբ Սոփո Խալվաշին զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ My Story երգով: 2008 թվականին երկիրը եվրափառատոնին ներկայացրել է Դիանա Ղուրծկաիան, Peace Will Comeերգով: Նա զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: 2009 թվականին, Վրաստանի ներքին նախընտրական մրցույթի հաղթող է դարձել «Ստեփանե և 3G» խումբը: Խումբը Վրաստանի անունից Մոսկվայում անցկացվելիք եվրափառատոնին պետք է կատարեր Put In Disco երգը: Զանգվածային լրատվամիջոցներում հնչեցվել է, որ երգն ուներ երկիմաստ քաղաքական խորհուրդ, որը տարածվում էր Ռուսաստանի վարչապետի հասցեին: Եվրոպայի հեռարձակողների...

Վրաստանն առաջին անգամ Եվրատեսիլ մրցույթին մասնակցել է 2007 թվականին, երբ Սոփո Խալվաշին զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ My Story երգով:

2008 թվականին երկիրը եվրափառատոնին ներկայացրել է Դիանա Ղուրծկաիան, Peace Will Comeերգով: Նա զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

2009 թվականին, Վրաստանի ներքին նախընտրական մրցույթի հաղթող է դարձել «Ստեփանե և 3G» խումբը: Խումբը Վրաստանի անունից Մոսկվայում անցկացվելիք եվրափառատոնին պետք է կատարեր Put In Disco երգը:

Զանգվածային լրատվամիջոցներում հնչեցվել է, որ երգն ուներ երկիմաստ քաղաքական խորհուրդ, որը տարածվում էր Ռուսաստանի վարչապետի հասցեին:

Եվրոպայի հեռարձակողների միությունը անհարմարությունից խուսափելու համար վրացական կողմին առաջարկել է փոխել երգը: Քիչ անց Վրաստանը հրաժարվել է մրցույթին մասնակցելուց:

2017 թվականին Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում հանդես է եկել Թամարա Գաչեչիլաձեն, Keep the Faith երգով, սակայն կիսաեզրափակիչ փուլը չի կարողացել հաղթահարել և դուրս է մնացել մրույթից:

Կարդալ ավելին Կարդալ Ավելի Քիչ

Լրահոս