Եվրատեսիլի մասնակցի ընտրության պայմանները
Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչը Եվրոպայի հեռարձակողների միությունն է (EBU): Եվրափառատոնին մասնակից ներկայացնելու իրավունք ունի Եվրոպայի հեռարձակողների միության անդամ երկիր հեռձակողը:
Վրաստանի Հանրային հեռարձակողը Եվրոպայի հեռարձակողների միության անդամ է: Համապատասխանաբար, ունի Վրաստանից մասնակից ներկայացնելու բացառիկ իրավունք:
Եվրատեսիլ մրցույթը
Եվրափառատոնը մեծ միջոցառում է, որի կազմակերպմանը ներգրավված են բազմաթիվ մարդիկ: Այն ներառում է. Կառավարող խումբը, գործադիր պրոդյուսերներին, պատվիրակությունների ղեկավարներին, մամլո կենտրոնը, հյուրընկալող շինությունները, բեմը, եվրաակումբը, երկրպագուների ակումբը, թեման և լոգոն, Եվրատեսիլի կայք-էջերը, ավանդական միջոցառումները, խիստ սահմանված կանոնները:
Հյուրընկալող հեռարձակողը, նախաձեռնողական խումբը, Եվրատեսիլի գործադիր պրոդյուսերը, Եվրոպայի հեռարձակողների միությունը ապահովում են եվրափառատոնի սահմանված կանոնին համապատասխան անցկացումը:
Երկիրը, որի ներկայացուցիչը հաղթում է այս հեղինակավոր մրցույթում, հաջորդ տարի ձեռք է բերում է մրցույթը հյուրընկալելու իրավունք:
«Եվրատեսիլի բանալու» փոխանցումը
Բանալու փոխանցման արարողությունը ավանդական միջոցառումներից մեկն է: Նախորդ տարվա հյուրընկալող քաղաքի քաղաքապետը տոնական պայմաններում «Եվրատեսիլի բանալին» փոխանցում է հաջորդ տարվա հյուրընկալող քաղաքի քաղաքապետին: Բանալին այդ քաղաքում մնում է մեկ տարվա ընթացքում, իսկ այնուհետև փոխանցվում հաղթող երկրին:
Պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը
Պատվիրակությունների ղեկավարների հանդիպումն անցկացվում է Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) և հյուրընկալող հեռարձակողի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվում են մրցույթի հետ կապված կարևոր հարցեր:
Որպես կանոն, գործը վերաբերում է մրցույթի անցկացման կանոններին և պայմաններին, տարբեր կարևոր մանրամասների հետ ծանոթանալուն, մասնակիներին և մրցութային երգերին, փորձերին, բեմի դիզայնին, մրցույթի ստեղծագործական կողմին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությանը, երկրպագուների ակումբին և այլ հարցերին:
Եվրաշաբաթյակ
Եվրափառատոնը մեկնարկում է ընդունելությամբ – Եվրաշաբաթյակի բացմամբ, որից հետո ընդունելություն են անցկացնում մասնակից երկրների պատվիրակությունները: Կիսաեզրափակիչներին և եզրափակչին նախորդում են մամլո ասուլիսներ, փորձեր և կոստյումացված փորձ:
Եվրատեսիլ երգի մրցույթի կիսաեզրափակիչները և ֆինալը
Եվրատեսիլ մրցույթը ներառում է երկու կիսաեզրափակիչ և մեծ եզրափակիչ:
Եվրատեսիլի հաղթող
Եվրափառատոնին հաղթողին կընտրի հեռուստադիտողը և ժյուրին:
Հեռուստադիտողը իրավունք չունի քվեարկել իր երկրի ներկայացուցչի օգտին: Ֆինալն ավարտվելուց հետո, մասնակից երկրների խոսնակները ուղիղ եթերում հայտարարում են իրենց երկրի քվեարկության արդյունքները, ամենաբարձր գնահատականը 12 միավորն է:
Եվրատեսիլի ֆինալիստին ընտրելու համար հեռուստադիտողը և ժյուրին օգտվում են հավասար իրավունքից: Եվրոպան իր համար ցանկալի մասնակցին ընտրում է քվեարկության միջոցով:
Ավանդույթ է դարձել, որ ընդմիջումների ժամանակ բեմում հատուկ հյուրի կարգավիճակով ելույթ են ունենում Եվրատեսիլի նախորդ տարիների հրավիրված մասնակիցները, հաղթողները և այլ աստղեր: