Թումանյանի ծննդյան 152-ամյակը Թբիլիսիում
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
Այո՛, Դուք, ճիշտ կռահեցիք:
Սա հայոց մեծն բանաստեղծ Հովհաննես Թույմանյանի քառատողերից մեկն է, ով այսօր կդառնար 152 տարեկան: Ամեն տարի փետրվարի 19-ին մեծն հային հիշում են Վրաստանում, հատկապես՝ մայրաքաղաք Թբիլիսիում, և բանաստեղծուհի, թարգմանչուհի, երջանկահիշատակ Անահիտ Բոստանջյանի ավանդույթ դարձած նախաձեռնությամբ միմյանց նվիրում գրքեր: Թե ինչպես է թումանյանական օրն անցել Թբիլիսիում կպատմի մեր թղթակից Ոսկի Ավագյանը: