Կապ
Մեր սոցիալական էջերը
Մայիսի 18-ին Թբիլիսիում կայացավ Վարդաթոն 2025-ը, որն արդեն ավելի քան մեկ դար է, ինչ ոգեկոչում է մեծն Սայաթ-Նովայի հիշատակը։ Սուրբ Գևորգ եկեղեցու բակում, երաժշտության, վարդերի և խորը հուզման մթնոլորտում, հարյուրավոր մարդիկ՝ հյուրեր, համայնքի ներկայացուցիչներ և արվեստագետներ, համախմբվել էին մեկ գաղափարի շուրջ՝ պահպանելու և շարունակելու այն հոգևոր ու մշակութային ժառանգությունը, որ թողել է Սայաթ-Նովան։