Թբիլիսիում նշվեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը
Մեծն մաեստրոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ գրեթե ողջ աշխարհում կլոր տարի նախատեսված են տարբեր միջոցառումներ: Թբիլիսիում ևս մեծ շուքով նշվեց նրա ծննդյան օրը: Սակրեբուլոյում տեղի ունեցավ Փարաջանովին նվիրված ամենամյա մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը և ևս մեկ անգամ կարևորվեց մեծն վիրահայի դերը հայ-վրաց մշակութային կապերի խորացման հարցում: