Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի ունեցավ «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց 200» ցուցահանդեսը
«Ներսիսյան հոգևոր դպրոց 200». հունվարի 26-ին այս խորագրի ներքո Թբիլիսիի Կովկաս համալսարանում բացվեց ցուցահանդես: Ներկայացված են ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք պահվում են Հայաստանի ու Վրաստանի ազգային արխիվներում և Ազգային գրադարաններում: