Տեղեկատվական հանդիպում «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում
Նոյեմբերի 5-ին Թբիլիսիի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնում տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում Հայաստանի ամերիկյան համալսարանի Ընդունելության գրասենյակի աշխատակիցների հետ: Ներկաները հանդիպման ընթացքում տեղեկացել են Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերին, ինչպես նաև՝ ընդունելության գործընթացին, կրթաթոշակներին ու ֆինանսական օժանդակության հնարավորություններին: