Տեառնընդառաջի տոնակատարություն Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

20:00, 15.02.2021

Ամեն տարի Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդից 40 օր անց Հայ Առաքելական Եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Տեառնընդառաջի Պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ և մեկնարկում մեծ պահքը: Չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, Թբիլիսիում գործող բոլոր հայկական եկեղեցիներում տոնը նշվել է բոլոր կանոնների համաձայն:

Նմանատիպ