Սուրբ Սարգսի տոնակատարություն Թբիլիսիում
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Տոնը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, այլև` ժողովրդական ավանդույթներով: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ավանդույթի համաձայն Ս. Սարգիսը պետք է անցնի և ում մատուցարանի մեջ դրված փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Թե ինչպես են այս տարի սիրո արագահաս բարեխոսի տոնը նշել Թբիլիսիում, կպատմի մեր լրագրող Ոսկի Ավագյանը: