Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում

18:00, 07.12.2022

Այսօր Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարլիցն է: Ողբում է նաև վիրահայությունը. Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում անցկացվեց հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն: Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան կարգը կատարվեց Քվեմո Քարթլիի Շահումյան, Կարմիր և Ախքյորփի գյուղերի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանի նախագահությամբ: Սգո երաժշտության ներքո աղոթքը բարձրացվեց առ Աստված՝ զոհված հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։

 

Նմանատիպ