Սփյուռքի երիտասարդ դեսպանը Վրաստանում
Նոյեմբերի 21-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Սփյուռքի երիտասարդ դեսպան՝ Էմիլ Սարգսյանի հետ:Երիտասարդ դեսպանը հանդիպման ընթացքում ներկայացրեց «Սփյուռքի երիտասարդ դեսպանի» ծրագիրը, փոխանցեց նախագծի շրջանակներում ձեռք բերված գիտելիքները և փորձը:Այնուհետև դեսպանը խոսեց իր պարտականությունների նաև ապագա ծրագրերի և նախագծերի մասին: