Փոփոխություններ տեխզննման պայմաններում
Ավտոմեքենայի տեխզննման կանոնակարգում փոփոխություններ են մտնում։ Այսօրվանից վարորդները պարտադիր ստուգում կանցնեն փոփոխված պայմանններով։ Ավտոմեքենայի դիմացի ապակու վրա հայտնաբերված փոքր չափի ճեղքերը խախտում չի համարվի, սակայն վնասակար արտաթորանքի համար վերահսկողությունը խստանում է։ Տեխզննման կենտրոններում առկա մեթոդները վարորդների կողմից մանիպուլացիայի ռիսկը մաքսիմալ պետք է նվազեցնեն։ Նորություն կա նաև տաքսու վարորների համար, որոնք ի տարբերություն այլ ավտոմեքենաների՝ պարտավոր կլինեն անցնել տեխզննում տարվա մեջ երկու անգամ։