Մշակույթի նախարարության շենքի վերականգնման ժամանակ հին հայկական դամբարաններում հայտնաբերված աճյունները տեղափոխվել են Խոջիվանքի պանթեոն
Հայկական հետքեր Թբիլիսիում. 104 հայկական դպրոցի հարևանությամբ գտնվող Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում ընթացող վերականգնողական աշխատանքներով պայմանավորված հայտնաբերվել են հայագիր տապանաքարեր: Այնուհետև հնագետների աշխատանքների արդյունքում հայտնաբերել է հինգ դամբարան՝նախարարության շենքի ներքին բակի տարածքում: Վրաստանի կառավարության ցուցաբերած հոգատարության ու վերաբերմունքի շնորհիվ , Վրաստանում Հաաստանի դեսպանության, վիրահայ համայնքի և Վիրահայոց թեմի համատեղ որոշմամաբ՝ աճյունները մոտ օրերս վերահուղարկավորվելու են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոն :