Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա տոնակատարություն Թբիլիսիում

15:00, 20.02.2023

Սույն թվականի փետրվարի 19-ը նշանավորվեց ոչ թե կրկնակի, այլ եռակի տոնով. Բուն բարեկենդան, մեծն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տարեդարձ և Գիրք նվիրելու համահայկական օր: Օրը մեկնարկեց կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Ապա Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կազմակերպվեց տոնական միջոցառում, որի ավարտին «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային, Հայարտուն կրթամշակութային երիտասարդական և Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Հաջորդիվ Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում մատուցվեց հոգեհանգստյան կարգ և, ըստ ավանդույթի, հավաքվածները գրքախառնվեցին: Օրն ամփոփվեց «Շառլ Ազնավուր» և «Հայարտուն» կենտրոնների համատեղ համերգով:

Նմանատիպ