Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում
Հայ առաքելական եկեղեցին ապրիլի 17-ին տոնեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատկական տոնը նշվեց նաև Վիրահայոց թեմում, հավատացյալների մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով: