Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 30-րդ տարեդարձը Թբիլիսիում
Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացել է ՀՀ գլխավոր շտաբի «Սարդարապատ» պարային համույթի տոնական համերգը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի 30-րդ տարեդարձին: Երկու ազգերի հարաբերությունների ամրապնդման նվիրված միջոցառման կազմակերպիչն էր «Հոթել մենեջմենթ գրուփ»-ը: Պարային գեղեցիկ կատարումները հանդիսատեսի հետ վայելել են նաև մի շարք գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: