Հայ-վրացական համատեղ համերգ նվիրված դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա հոբելյանին
Դեկտեմբերի 9-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայաստանյան հեղինակավոր «Հովեր» երգչախմբի և վրացական հայտնի «Սիմֆոնետա» նվագախմբի համատեղ համերգը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյա հոբելյանին: Մինչ այդ նմանօրինակ համատեղ համերգով ստեղծագործական խմբերը հանդես էին եկել Երևանում։