Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը
Մարտի 31-ին Վրաստանի գրեթե բոլոր գործող հայկական եկեղեցիներում Սուրբ Զատկի տոնը նշվեց հավուր պատշաճի: Մասնավորապես, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ մատուցեց Սուրբ Պատարագ: