Համերգ նվիրված Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան արվեստի 10-րդ դպրոցի 90-ամյակին
Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան արվեստի 10-րդ դպրոցի 90-ամյակին նվիրված համերգ է կայացել պետական կոնսերվատորիայում: Բացի թիֆլիսահայ կոմպոզիտորի աշխատանքներից, մեծն հայի անունը կրող արվեստի դպրոցի շրջանավարտները և սաները ներկայացել են համաշխարհային դասական երաժշտությամբ: Համերգից զատ անցկացվել է ցուցահանդես, որն էլ իր մեջ ամբողջացրել է արվեստի դպրոցի 90 տարիների պատմությունը: