Համբարձման տոնին նվիրված Սուրբ Պատարագ Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

15:00, 26.05.2022

Այսօր Համբարձման տոն է։ Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում առաքյալներին ու հավատացյալներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն է ուսացանում նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում է երկինք: Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում :  Վիրահայոց թեմը և Վրաստանի հաայ համայքը նշում է տոնը : Այսօր ժամը 11:00-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի գլխավորությամբ մատուցվեց տոնական պատարագ:

Նմանատիպ