Բոլնիսիում տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության զարգացում հանուն սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին հավասար և լիարժեք մասնակցության» ծրագրի շնորհանդեսը։

20:00, 29.04.2022

Բոլնիսի թանգարանում տեղի է ունեցել «Քաղաքացիական հասարակության զարգացում հանուն սոցիալական, տնտեսական և քաղաքական կյանքին հավասար և լիարժեք մասնակցության» ծրագրի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացնում է ԵՄ-յան կողմից աջակցվող HEKS/EPER կազմակերպությունը, որի նպատակն է ազգային փոքրամասնությունների ինտեգրումը, լավ կառավարման խթանումը և տեղական բիզնեսի զարգացումը: Ծրագրի շրջանային գործընկերներն են. Սամցխե-Ջավախեթիում՝ «Քաղաքացիական հասարակության ձևավորման աջակցման կենտրոն»-ը, իսկ Քվեմո Քարթլիում՝ «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ը: Ծրագիրը կիրականացվի վեց համայնքապետարաններում՝ Քվեմո Քարթիում, Մառնեուլիում, Բոլնիսիում, Դմանիսիում, Սամցխե-Ջավախեթիում, Ախալցիխեում, Նինոծմինդայում և Ախալքալաքիում:

Նմանատիպ