«Բաց ծովում». ադամյանցիների նոր ներկայացման պրեմիերա

15:00, 24.11.2023
Ադամյանցիների բուռն թատերական շրջանը շարունակվում է: Այս անգամ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պրոֆեսիոնալ պետական դրամատիկական թատրոնը ներկայացրել է լեհ գրող, դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Բաց ծովում» տրագիկոմեդիան: Արմեն Բայանդուրյանի և Արթուր Գասպարյանի բեմադրական հետաքրքիր լուծումների շնորհիվ երեք տղաների պատմությունն ավելի իրատեսական է դառնում՝ ներկայացնելով սովից մինչև ընտրական գործընթաց, թույլի ու ուժեղի պայքար, մահ և ազատություն: Հանդիսատեսի ջերմ ծափերը փաստում էին, որ բեմադրությունն արդեն սիրվել է:

Նմանատիպ