Ազգային քննություններ 2022. Հայալեզու դպրոցների շրջանավարտների ազգային քննությունների թեստը կլինի միայն մեկ տարբերակով
2022 թվականի միասնական ազգային քննությունների մոտենալու հետ մեկտեղ,ինչպես դիմորդները, այնպես էլ ուսումնական հաստատությունները շարունակում են պատրաստվել նոր ուսումնական տարվան։ Այս պահին հայտնի է, որ ընդհանուր ունակությունների քննությունը կանցկացվի հուլիսին՝ նշանակված օրը, ժամը 14:00-ին: Դիմորդներն այս տարի կհանձնեն ընդհանուր ունակությունների միայն մեկ տարբերակ: Բուհեր ընդունվելու համար դիմորդները պետք է հաղթահարեն առավելագույն միավորի 25%-ից ավելին: