Առնո Բաբաջանյանին նվիրված համերգ Թբիլիսիում

12:00, 06.11.2023

Նոյեմբերի 4-ին Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացել է համերգ՝ նվիրված հայ մեծն կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանին: Համերգային ծրագրին մասնակցել է «Արամ Խաչատրյանի անվան եռյակ»-ը և այլ հայ ու վրացի երաժիշտներ: Առնո Բաբաջանյանն իր ստեղծագործություններում մանրանկարչի վարպետությամբ էր հայկական մեղեդին համադրում եվրոպական ու ռուսական ելևէջների հետ, և երևի հենց դա է պատճառը, որ նրա անկրկնելի հարմոնիկ համակցություններն այսօր էլ են զարմացնում երաժիշտներին։ Տեղեկացնենք, որ համերգը նվիրված էր մեծ հայի ծննդյան 102 և մահվան 40-րդ տարիներին:

Նմանատիպ