Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումներ
Այսուհետ 2023 թվականի նոյեմբերի 27-ը հայ-վրացական բարեկամության էջում պատմական օր է: Թբիլիսիի Դիմիտրի Ուզնաձեի 93 հասցեում բացվեց աշխարհահռչակ կոմպոզիտոր, թբիլիսահայ Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակը: Այն հանդիսավոր կերպով բացեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ու Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տկղեմալաձեն։ Ապա, երեկոյան կայացավ տոնական համերգ՝ նվիրված մեծանուն հայի 120-ամյա տարեդարձին։