1915 թվականի իրադարձություններին նվիրված բարեխոսական կարգ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում
2021 թվականի ապրիլի 24-ին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում անցկացվեց բարեխոսական կարգ 1915 թվականի ապրիլին զոհվածների հիշատակին: Այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված սրբադասված նահատակների հիշատակի խաչքարի մոտ: Ապրիլի 24-ին հիշատակի պատարագներ և բարեխոսական կարգ կատարվեց Վիրահայոց թեմի տարբեր եկեղեցիներում, բողոքի ակցիաներ, քայլերթեր և խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Թբիլիսիում, Վրաստանի հայաբնակ քաղաքներում և շրջաններում: