Վոլոդիմիր Զելենսկի․ Հեռահար գործողության ուկրաինական հրթիռները վնասել են Վոլգոգրադում գտնվող ռուսական ռազմական ձեռնարկությունը, մեր հնարավորությունների շրջանակը մշտապես ընդլայնվում է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հեռահար գործողության «Ֆլամինգո» տեսակի հրթիռները վնասել են Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում գտնվող «Տիտան-Բարիկադի» (Titan-Barrikady) ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը։
Զելենսկու հայտարարությամբ՝ նշված գործարանը Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության կարևորագույն օբյեկտներից է, որտեղ արտադրվում են հրետանային համակարգեր և հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ օգտագործվող հրթիռային համալիրների տարրեր։
Ինչպես նշել է Զելենսկին, Ռուսաստանի բոլոր պաշտպանական օբյեկտները, որոնք ծառայում են Ուկրաինայի դեմ պատերազմ վարելուն, Ուկրաինայի համար օրինական թիրախ են հանդիսանում։
«Ուկրաինայի հեռահար հնարավորությունների շառավիղը մշտապես ընդլայնվում է։ Հենց մեր ճնշումն է հիմք ստեղծում, որպեսզի վերջապես հաստատվի արժանապատիվ խաղաղություն»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի ինժեներներին և զինվորականներին, ովքեր աշխատում են երկրի հեռահար հնարավորությունների զարգացման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «Ֆլամինգո» տեսակի երեք հեռահար հրթիռ և ուկրաինական 511 դրոն։