Վոլգոգրադում ռազմարդյունաբերական ձեռնարկության վրա ուկրաինական հրթիռային հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, կան նաև վիրավորներ

15:34, 27.06.2026

Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում գտնվող ռազմաարդյունաբերական ձեռնարկության վրա ուկրաինական հեռահար գործողության հրթիռներով հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Ինչպես հայտարարել է Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը, գործարանի աշխատակցի դին հայտնաբերվել է մաքրման աշխատանքների ժամանակ։

Նրա խոսքով՝ ևս մեկ աշխատակցի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժած 11 անձ հոսպիտալացվել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է։

Ի գիտություն՝ Վոլգոգրադում «Տիտան-Բարիկադի» ռազմաարդյունաբերական ձեռնարկության վրա հարձակումն իրականացվել է ուկրաինական «Ֆլամինգո» տեսակի հրթիռներով։ Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նշված գործարանը Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության կարևորագույն օբյեկտներից է։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի բոլոր պաշտպանական օբյեկտները, որոնք ծառայում են Ուկրաինայի դեմ պատերազմ վարելուն, Ուկրաինայի համար օրինական թիրախ են հանդիսանում։

Նմանատիպ