Վլադիմիր Զելենսկի. Ուկրաինան առաջարկներ է փոխանցել ինչպես գլխավոր գործընկերներին, այնպես էլ Պուտինի ընկերներին, որոնք մեզնից լսեցին, որ հանդիպումը և այս պատերազմի ավարտը հնարավոր են
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությամբ՝ ուկրաինական կողմը «Պուտինի ընկերներին» է փոխանցել պատերազմի ավարտը քննարկելու համար հանդիպման վերաբերյալ առաջարկներ։
«Մեզ պատերազմ պետք չէ։ Ուկրաինան առաջարկներ է փոխանցել ինչպես հիմնական գործընկերներին, այնպես էլ Պուտինի ընկերներին, որոնք մեզնից լսեցին, որ հանդիպումը հնարավոր է, և որ այս պատերազմի ավարտը հնարավոր է։ Հարկավոր է, որ Ռուսաստանն այս քայլն անի դեպի խաղաղություն», – նշել է Զելենսկին տեսաուղերձում։
Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ուկրաինացի մարտիկներն ամեն օր ապացուցում են երկրի ռազմական ուժը։
«Սա մեր արդար պատասխանն է Ռուսաստանին այս պատերազմի համար՝ պատերազմի, որը սկսել է Ռուսաստանը և որը նա պետք է ավարտի», – նշում է Ուկրաինայի նախագահը։