Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Քաթար են ժամանել Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նոր բանակցությունների համար
ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Կատար՝ Իրանի պատերազմի վերաբերյալ նոր բանակցությունների համար։ Կատարի փոխանցմամբ՝ միջնորդների հետ հանդիպումների ընթացքում խոսվելու է «տարածաշրջանի բոլոր հարցերի» շուրջ։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում պատվիրակություն կուղարկի Կատար, սակայն նշել էր, որ չի համաձայնել ԱՄՆ-ի հետ հանդիպմանը «ոչ մի մակարդակով» այն բանից հետո, երբ անցյալ շաբաթվա վերջին Պարսից ծոցում տեղի ունեցած հարձակումները հարցականի տակ դրեցին ընթացող բանակցությունները։
Թեհրանի խոսքով՝ իրանցի բանակցողները խստորեն կենտրոնանալու են Կատարի պաշտոնատար անձանց հետ շրջանակային համաձայնագրի հարցերի շուրջ խորհրդակցությունների վրա, իսկ բանակցությունների առաջնագծում լինելու է Իրանի սառեցված ակտիվների ապասառեցումը և իրանական նավթի արտահանման պատժամիջոցների վերացումը։
Արևմտյան լրատվամիջոցների համաձայն՝ բանակցությունների հրատապությունն էլ ավելի է ընդգծվում Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակով, քանի որ Իրանը հաստատակամորեն պաշտպանում է իր դիրքորոշումը, որ այսուհետ ինքն է վերահսկելու ճանապարհը՝ շրջանակային համաձայնագրի սեփական մեկնաբանության հիման վրա։