Ջեյ Դի Վենս․ «Եթե Իրանում հրադադարի համաձայնագրի կատարման շուրջ տարաձայնություններ ունեն, կարող են զանգահարել, բայց բռնությանը մենք բռնությամբ կպատասխանենք»
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի կողմից ցանկացած բռնության Միացյալ Նահանգները կպատասխանի բռնությամբ։
«Իրանը ստորագրել է հրադադարի համաձայնագիրը։ Մենք կատարում էինք այն։ Եթե նրանք տարաձայնություններ ունեն համաձայնագրի կատարման հետ կապված, կարող են պարզապես զանգահարել, բայց բռնությանը կպատասխանենք բռնությամբ»,- սոցիալական ցանցում գրել է Վենսը։
Ի գիտություն՝ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել իրանական թիրախներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում բեռնատար նավի վրա իրանական դրոնի հարձակման։ Հունիսի 17-ին ԱՄՆ-ն և Իրանը հեռավար կարգով ստորագրել են պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի բացման մասին հուշագիր։ Փաստաթուղթը հիմք է հանդիսանում 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի մանրամասները մշակելու համար։