Շիդա Քարթլիի ոստիկանությունն առգրավել է մինչև վեց կիլոգրամ թմրամիջոց, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի

11:20, 26.06.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարության Շիդա Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ձեռքբերման, պահման և թմրավաճառությանը օժանդակելու մեղադրանքով, ձերբակալել են օտարերկրյա քաղաքացու։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ իրավապահները մեղադրյալի ժամանակավոր բնակության վայրում իրականացված խուզարկության արդյունքում առգրավել են առանձնապես խոշոր չափերի, վաճառքի համար պատրաստված, 14 փաթեթներով տրոհված թմրամիջոց՝ մինչև վեց կիլոգրամ չորացված «մարիխուանա»։

«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են նաև թմրամիջոցների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր և, ենթադրաբար, վաճառքից ստացված գումար։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-րդ պրիմ հոդվածներով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում»,- ասված է ՆԳՆ տեղեկատվության մեջ։

Նմանատիպ