ՆԳՆ-ն Բաթումում անչափահասների թրաֆիկինգի մեղադրանքով երեք անձի է ձերբակալել. ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ

13:28, 01.07.2026

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, Գլխավոր դատախազության հետ համատեղ, դատարանի որոշման հիման վրա իրականացված ոստիկանական միջոցառումների արդյունքում անչափահասների թրաֆիքինգի (մարդկանց առևտրի) մեղադրանքով երեք անձի են ձերբակալել. այս մասին հայտարարվել է ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Ինչպես նշվել է ճեպազրույցում, ձերբակալվածների թվում կան ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա պետության քաղաքացիներ։

«Իրավապահների կողմից նշված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հաստատվում է, որ մեղադրյալները նյութական օգուտ ստանալու նպատակով մշակել են թրաֆիքինգի պլան, որում ներգրավել են իրենց անչափահաս զավակներին։

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, կիրառելով հոգեբանական բռնություն, իրենց անչափահաս երեխաներին ստիպել են մուրացկանությամբ զբաղվել և ծաղիկներ վաճառել Բաթումիի զբոսաշրջային վայրերում ու այլ տարածքներում։ Նաև հաստատվել է, որ հավաքված գումարին մեղադրյալները տիրացել են։ Իրավապահները քննության շրջանակներում դատարանի որոշմամբ իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերել նշված փաստերը հավաստող բազմաթիվ ապացույցներ։

Այս փուլում տուժած անչափահասները տեղավորված են պետական խնամքի սպասարկման կենտրոններում, և նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 143-պրիմ-երկրորդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 17 տարի ժամկետով։

Ներքին գործերի նախարարությունն ինտենսիվ ռեժիմով շարունակում է իրականացնել համապատասխան ոստիկանական կանխարգելիչ միջոցառումներ տարբեր կատեգորիաների, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ»,- հայտարարվել է ՆԳՆ-ում կայացած ճեպազրույցում։

Նմանատիպ