Նատալիա Կորձայան նշանակվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան

21:50, 26.06.2026

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Նատալյա Կորձաիան։

Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Արտաքին գործերի նախարարության տեղեկացմամբ՝ Նատալյա Կորձաիան արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի բազմամյա փորձ ունի։

«Նա եղել է հյուպատոս Իսրայելում, Կանադայում և Իտալիայում։ Նաև, տարբեր ժամանակներում, արտաքին գործերի և արդարադատության նախարարություններում զբաղեցրել է վարչության պետի պաշտոնը։

2023 թվականից հանդիսանում է Միլանում Վրաստանի գլխավոր հյուպատոսը»,- ասված է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ