Նաձալադևիի շրջանի վարչություն․ Մենք կոչ ենք անում բոլորին՝ հոգ տանել ինչպես սեփական, այնպես էլ ուրիշների առողջության մասին, մի՛ վնասեք պուրակներում և այգիներում առկա ենթակառուցվածքները

16:13, 25.06.2026

Հունիսի 22-ին Լոտկինի բնակավայրում՝ Քիշնևի փողոցում գտնվող ռեկրեացիոն տարածքում, անզգույշ վարվելակերպի հետևանքով տեղի է ունեցել ատրակցիոնի վնասման փաստ, ինչի պատճառով դեռահասներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել. այս մասին տեղեկատվություն է տարածում Նաձալադևիի շրջանի գամգեոբան:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, կայուն կոնստրուկցիան պուրակում տեղադրված է եղել բոլոր չափանիշների պահպանմամբ, ինչը ենթադրում է այսպես կոչված անկերային ամրացում, և այն որևէ սպառնալիք չէր ներկայացնում այնտեղ գտնվողների համար։

«Ականատեսների խոսքով՝ ատրակցիոնից օգտվել են մի քանի դեռահասներ, ովքեր վնասել են կոնստրուկցիան, և շրջված ատրակցիոնն ընկել է հակառակ կողմում նստած դեռահասի վրա։ Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա ծանր վնասվածքներ է ստացել։ Նաձալադևիի շրջանի գամգեոբան մշտական կապի մեջ է ընտանիքի հետ, և նրանց ցուցաբերվել է համապատասխան օգնություն։ Գործով ընթանում է քննություն, որը պետք է պատասխանի բոլոր հնարավոր հարցերին։ Կոչ ենք անում բոլորին զգույշ լինել ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության հանդեպ, չվնասել պուրակներում և այգիներում առկա ենթակառուցվածքները և վտանգ չստեղծել շրջապատի համար»,- ասված է Նաձալադևիի շրջանի գամգեոբայի տարածած տեղեկատվության մեջ։

Նմանատիպ