Մարին Լը Պեն. Թրամփը շատ վիրավորող էր, ուստի ես լիովին հասկանում եմ Ջորջիա Մելոնիի արձագանքը, ինչն ազգային արժանապատվության դրսևորում է
Ֆրանսիայի աջ ծայրահեղական «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, իր համերաշխությունն է հայտնել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին։
«Թրամփը շատ վիրավորող էր։ Ուստի ես լիովին հասկանում եմ Ջորջիա Մելոնիի արձագանքը, ինչն ազգային արժանապատվության դրսևորում է։ Արդյո՞ք սա նշանակում է երկու ազգերի միջև հարաբերությունների վերջնական խզում։ Իհարկե ոչ։ Արդյո՞ք սա երկու մարդկանց միջև հարաբերությունների լուրջ սառեցում է։ Իհարկե այո։ Միջազգային հարաբերություններում բարեկամներ չկան։ Կան շահեր, որոնք կարող են լինել ընդհանուր կամ հակադիր»,- հայտարարել է ֆրանսիացի քաղաքական գործիչը։
Լը Պենը նաև նշել է, որ «Թրամփը ներկայացնում է քաղաքական կամքի ինչ-որ ձևի խորհրդանիշ, որը Եվրոպայում տասնամյակներ շարունակ չի տեսնվել», սակայն, նրա իսկ խոսքով, «Թրամփը արտաքին քաղաքականության մեջ արել է այն ամենի հակառակը, ինչ խոստանում էր ընտրողներին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ջորջիա Մելոնին աղաչում էր իրեն լուսանկարվելու համար, և ինքը համաձայնել է, որովհետև խղճացել է նրան։ Ի պատասխան՝ Իտալիայի վարչապետը նշել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հորինված են, և Իտալիան երբեք ոչ մեկին չի աղաչում։