Մակա Բոչորիշվիլին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Շվեյցարիայի դեսպանի հետ

23:03, 24.06.2026

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Հայդի Գրաուի հետ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ հանդիպմանը կողմերը խոսել են Վրաստանի և Շվեյցարիայի Համադաշնության միջև հարաբերությունների մասին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

«Ընդգծվել է Շվեյցարիայի՝ որպես Վրաստանի և Ռուսաստանի միջև միջնորդի կարևոր դերը։

Զրույցը վերաբերել է նաև ԵԱՀԿ-ում նախագահության և կազմակերպության շրջանակներում համագործակցության հարցերին։

Մակա Բոչորիշվիլին դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ»,- նշված է Վրաստանի ԱԳՆ տեղեկատվության մեջ։

Նմանատիպ