ՄԱԿ-ը հայտնում է, որ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 1000 մարդ, տասնյակ հազարավորները համարվում են անհետ կորած և տուժել է մոտ յոթ միլիոն մարդ

19:34, 27.06.2026

Վենեսուելայում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժերի հետևանքով տուժել է 6.76 միլիոն մարդ, այդ թվում՝ մոտ երկու միլիոնը՝ մայրաքաղաք Կարակասում,- ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։

Նրանց տվյալներով՝ մոտ հազար մարդ զոհվել է, իսկ տասնյակ հազարավորներ անհետ կորած են համարվում։

Կազմակերպության տվյալներով՝ այս կանխատեսումը հիմնված է բնակչության վերաբերյալ առկա տվյալների և վնասի գնահատականների վերլուծության վրա։

Բացի այդ, աշխարհի տարբեր երկրներից փրկարարական գործողությունների համար Վենեսուելա է ժամանել ավելի քան 1600 փրկարար։

Վենեսուելայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով փոխնախարար Օլիվեր Բլանկոյի խոսքով՝ փրկարարները երկիր են ժամանել 17 չվերթով։

«Մենք սպասում ենք ևս 25 չվերթ հաջորդ 24 ժամվա ընթացքում։ Մենք գնահատում ենք միջազգային հանրության աջակցությունն ու համերաշխությունը վենեսուելացիների նկատմամբ այս դժվարին ժամանակահատվածում», – ասել է Բլանկոն։

Փրկարարական գործողություններին արդեն միացել են Մեքսիկայից, ԱՄՆ-ից, Սալվադորից, Շվեյցարիայից, Կոլումբիայից և Իսպանիայից փրկարարական խմբեր։

Փրկարարները փլատակների տակ փնտրում են 172 մարդու։

Նմանատիպ