Հուլիսի 4-ից N339 և N385 երթուղիներով կսկսեն երթևեկել 18-մետրանոց ավտոբուսներ

13:01, 01.07.2026

Հասարակական տրանսպորտի սպասարկման բարելավման նպատակով հուլիսի 4-ից N339 և N385 երթուղիներով շարժվող 12-մետրանոց ավտոբուսները կփոխարինվեն 18-մետրանոց ավտոբուսներով. այս մասին մունիցիպալիտետի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Նրա խոսքով՝ նշված փոփոխություններով կոնկրետ երթուղիներում ուղևորափոխադրումների ցուցանիշը կկրկնապատկվի։

«Հուլիսի 4-ից 18-մետրանոց ավտոբուսներով կփոխարինվեն N339 և N385 երթուղիներով շարժվող 12-մետրանոց ավտոբուսները։ Այս փոփոխություններով «Ախմետելիի թատրոն» մետրոյի կայարանից դեպի Գլդանիի միկրոշրջաններ, Վակեից դեպի Սաբուրթալոյի ուղղությամբ և Սաբուրթալոյից դեպի Վակեի ուղղությամբ ուղևորափոխադրումների ցուցանիշը կկրկնապատկվի»,- նշել է Կախա Կալաձեն։

Նրա հայտարարությամբ՝ Թբիլիսիի տրանսպորտի և քաղաքային զարգացման գործակալությունն ակտիվորեն շարունակում է նմանատիպ փոփոխությունները, որպեսզի քաղաքացիները կարողանան մունիցիպալ տրանսպորտով տեղաշարժվել ավելի արագ և հարմարավետ։

Նմանատիպ