Համաշխարհային շուկայում նավթի գինը վերադարձել է մինչև ԱՄՆ-Իրան պատերազմը եղած մակարդակին

16:05, 24.06.2026

Համաշխարհային շուկայում նավթի գինը վերադարձել է մինչև ԱՄՆ-Իրան պատերազմը եղած մակարդակին։ Նավթի համաշխարհային գինը մեկ բարելի դիմաց նվազել է 76 դոլարից։ Ներդրողները հետզհետե ավելի մեծ հույսեր են տածում, որ Հորմուզի նեղուցով նավթակիր տանկերների տեղաշարժը շուտով կվերադառնա բնականոն հունին։ «Brent» տեսակի նավթի գինը նվազել է 2 տոկոսով՝ հասնելով 75․50 դոլարի։ Սա փետրվարի 27-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածները սկսվել են փետրվարի 28-ին։ Ամերիկյան էտալոնային նավթի՝ «West Texas Intermediate»-ի (WTI) գինը նվազել է մինչև 72․03 դոլար, ինչը մարտի 3-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Հարյուրավոր նավթակիր տանկերներ և ավելի քան 11 000 նավաստիներ հայտնվել էին շրջափակման մեջ Պարսից ծոցում այն բանից հետո, երբ Իրանը փաստացիորեն փակեց Հորմուզի նեղուցը։

Մինչև պատերազմը համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսը՝ օրական 20 միլիոն բարել, անցնում էր նեղուցով։ Այս շաբաթ ծովային երթևեկությունը զգալիորեն աճել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված համաձայնագրից հետո, որը նախատեսում է առևտրային փոխադրումների թույլտվություն այդ կենսական նշանակություն ունեցող ճանապարհով։

Նմանատիպ