Կախա Կալաձե. Վիրավորանքը կատեգորիկ անընդունելի է՝ և՛ բանավոր, և՛ ֆիզիկական

15:56, 26.06.2026

Մարդը, բնականաբար, ունի իր կարծիքն արտահայտելու հնարավորություն, որքան էլ որ այն տարբերվող լինի, սակայն դա պետք է լինի չափավորության սահմաններում և ոչ թե վիրավորանքներով,- այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է՝ պատասխանելով ատելության խոսքի դեմ պայքարի վարչության կողմից իրականացվող գործերի վերաբերյալ տրված հարցին։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին նմանատիպ փաստերը հաճախակիացել են, սակայն այդ ամենը պատահական չի կատարվում։

«Ընդհանրապես, վիրավորանքը կատեգորիկ անընդունելի է՝ լինի դա բանավոր, թե ֆիզիկական։ Վերջին տարիներին նմանատիպ փաստերը շատ են հաճախակիացել, սակայն չկարծեք, թե դա պատահական է տեղի ունենում։ Ամեն ինչ ընթանում է նպատակաուղղված՝ կոնկրետ առաջադրանքներով, որպեսզի վարկաբեկեն իշխանությանը, ներքին գործերի նախարարությանը, պատրիարքարանին, մեր հավատքին։ Իհարկե, սա շատ ծանր է, վատ է, և դա պետք է կարգավորվի։ Մարդը, բնականաբար, ունի իր կարծիքն արտահայտելու հնարավորություն, որքան էլ որ այն տարբերվող լինի, սակայն դա պետք է լինի չափավորության սահմաններում և ոչ թե վիրավորանքներով»,- հայտարարել է Կախա Կալաձեն։

Նմանատիպ