Լիբանանի նախագահ. Իսրայելի հետ ստորագրված համաձայնագիրը լիբանանցիներին հնարավորություն կտա վերադառնալ լիովին ազատագրված հողեր և վերականգնված տներ՝ Լիբանանի պետության ինքնիշխանության ներքո
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ Իսրայելի հետ ստորագրված համաձայնագիրը երկրի ինքնիշխանության լիակատար վերականգնման ուղղությամբ կատարված առաջին քայլն է։
Ժոզեֆ Աունի խոսքով՝ համաձայնագիրը լիբանանցիներին հնարավորություն կտա «վերադառնալ լիովին ազատագրված հողեր և վերականգնված տներ՝ Լիբանանի պետության ինքնիշխանության ներքո»։
«Մենք երդվում ենք, որ կշարունակենք աշխատել այնքան ժամանակ, մինչև դա ամբողջությամբ իրականանա։ Այլևս չի լինի օկուպացիա, գերիներ, ենթակայություն», – նշել է Լիբանանի նախագահը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև շրջանակային համաձայնագրի մասին։