Իրանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ ԱՄՆ-ն խախտել է Իսլամաբադի հուշագիրը, և հետևանքների համար պատասխանատվությունը լիովին կրում է ամերիկյան կողմը

15:00, 27.06.2026

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ն բացահայտորեն խախտել է Իսլամաբադի հուշագիրը։ Գերատեսչության պարզաբանմամբ՝ երկիրն իր ինքնիշխանությունն ու ազգային շահերը կպաշտպանի «ամբողջ ուժով»։

Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի հարավային ափին գտնվող մի քանի օբյեկտների վրա իրականացված օդային հարվածները հանդիսանում են ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև պատերազմի ավարտի մասին հուշագրի առաջին կետի ուղղակի խախտում։

Իրանական կողմի գնահատմամբ՝ դրա հիման վրա իրականացվել են Իրանի զինված ուժերի պատասխան հարվածները ամերիկյան ռազմական օբյեկտներին։

«Ստեղծված իրավիճակի հետևանքների պատասխանատվությունը կրում է ագրեսոր և պայմանագիրը խախտող ԱՄՆ ռեժիմը և նրա մեղսակիցները»,- ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումը, որն, ըստ իրենց, իրականացվել է ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, նույնպես հանդիսանում է հուշագրի առաջին կետի խախտում։

Նմանատիպ