Իրակլի Կոբախիձե. Եկամուտների տեսանկյունից զբոսաշրջության համար 2025 թվականը ռեկորդային էր, անցյալ տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 4.7 միլիարդ դոլար
Տուրիզմի առումով 2025 թվականը ռեկորդային էր եկամուտների տեսանկյունից. անցյալ տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 4.7 միլիարդ դոլար»,- այս մասին խորհրդարանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որտեղ ներկայացրել է կառավարական ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ 2025 թվականին Վրաստանը հյուրընկալել է 7.8 միլիոն միջազգային ճանապարհորդի։
«Տուրիզմի առումով 2025 թվականը ռեկորդային էր եկամուտների տեսանկյունից։ Անցյալ տարի զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 4.7 միլիարդ դոլար։ 2025 թվականին հյուրընկալել ենք 7.8 միլիոն միջազգային ճանապարհորդի, որից 5 522 000-ը եղել է զբոսաշրջային այցելություն։ Այս մասով ունենք 8.4% աճ։ Չնայած Մերձավոր Արևելքում առկա հակամարտությանը, ինչն, բնականաբար, անդրադարձավ զբոսաշրջային հոսքերի վրա, զբոսաշրջությունից ստացված եկամուտներն, այդուհանդերձ, 2026 թվականի առաջին եռամսյակում նույնպես աճել են 0.5%-ով։ Նույն եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի օդանավակայանները սպասարկել են 4.3%-ով ավելի ուղևոր, ուղևորների թիվը կազմել է ավելի քան 1 600 000, իրականացվել է 7 800 չվերթ։
Այս ժամանակահատվածում բացվել է 20 նոր հյուրանոց՝ շուրջ 1 000 հյուրանոցային համարով։ Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 2 691 հյուրանոց՝ 53 000 համարով։ Էկոնոմիկայի նախարարության կողմից մեր ռազմավարական շուկաներում իրականացվում են շատ կարևոր մարքեթինգային միջոցառումներ»,- հայտարարել է վարչապետը։