Իրակլի Կոբախիձե. 2012 թվականից հետո թոշակառուների թիվն աճել է 30%-ով, պատճառը պարզ է՝ նախորդ իշխանության օրոք մարդկանց հանդեպ զրոյական հոգատարությունը, հոգատարության ցուցանիշը արմատապես աճել է

15:13, 26.06.2026

Անցյալ տարվանից հետո նոր բյուջեով կենսաթոշակներն ավելացել են 517 միլիոն լարիով,- այս մասին խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես գալիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կենսաթոշակների մասով բյուջեին ավելացել է ավելի քան կես միլիարդ լարի։

«Այս ուղղությամբ բյուջեն առաջին անգամ գերազանցեց 5 միլիարդ լարին, ինչը մեզ հնարավորություն տվեց մինչև 70 տարեկան կենսաթոշակառուների համար կենսաթոշակն ավելացնել 20 լարիով, իսկ 70 տարին լրացած կենսաթոշակառուների համար՝ 45 լարիով։ Համապատասխանաբար, այս տարվա բյուջեի համաձայն, կենսաթոշակը կազմում է 370 և 495 լարի, իսկ բարձրլեռնային շրջաններում՝ համապատասխանաբար 444 և 594 լարի։

Կենսաթոշակառուների թիվը մշտապես աճում է, ինչը պայմանավորված է նրանով, որ բարձրացել է կյանքի միջին տևողությունը (միջին տարիքը)։ Անցյալ տարվա ընթացքում Վրաստանում կենսաթոշակառուների թիվն աճել է 24 200-ով։ Սա որոշակիորեն սահմանափակում է կենսաթոշակն էլ ավելի մեծ չափով բարձրացնելու մեր հնարավորությունը, սակայն, բնականաբար, գլխավորն այն է, որ բնակչության միջին տարիքն աճում է։ Սա մեր սոցիալական և առողջապահական ծրագրերի հաջող իրականացման արդյունքն է։

Ընդհանուր առմամբ, 2012 թվականից հետո Վրաստանում կենսաթոշակառուների թիվն աճել է 206 000-ով՝ 30%-ով, և այս պատճառի բացատրությունը շատ պարզ է։ Նախորդ իշխանությունների օրոք մարդկանց հանդեպ առողջապահական ու սոցիալական առումով զրոյական հոգատարություն կար, իսկ այժմ հոգատարության ցուցանիշն արմատապես աճել է։ Հենց դրա արդյունքում է, որ միջին տարիքի բարձրացմամբ պայմանավորված՝ կենսաթոշակառուների թիվն աճել է 30%-ով՝ 683 000-ից հասնելով 889 000 կենսաթոշակառուի»,- հայտարարել է վարչապետը։

Նմանատիպ